National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.10.2017
Հանդիպում ԵՄ խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ
1 / 4

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպել են ԵՄ խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:

Ինչպես նշել են ԵՄ պատվիրակության անդամները՝ հանձնաժողովը պարբերաբար մշտադիտարկումներ է իրականացնում միջազգային տարբեր հարթակներում եւ իրավիճակներում՝ ԵՄ խորհրդին առաջարկելով ռազմավարական մոտեցումներ եւ քաղաքական լուծումների տարբերակներ: Հանձնաժողովն իրականացնում է նաեւ ճգնաժամերի կառավարման գործողությունների քաղաքական վերահսկողությունն ու ռազմավարական ղեկավարումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ողջունելով ԵՄ խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ, դեսպան Վալտեր Սթիվենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, կարեւորել է անվտանգության եւ խաղաղության դերը մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար: Արժեւորելով ԵՄ խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի որդեգրած կառուցողական մոտեցումները՝ նա պատվիրակության անդամներին մաղթել է արգասաբեր աշխատանք եւ նոր ձեռքբերումներ: Արմեն Աշոտյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերին, օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին, խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներին եւ գործիքներին, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովումը:

Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները:

Անդրադառնալով խոսքի ազատության հիմնախնդրին՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության անդամներին վստահեցրել է, որ  խոսքի ազատության ոլորտում Հայաստանն էական առաջընթաց ունի: Անդրադարձ է կատարվել «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ կանցկացվեն խորհրդարանական լսումներ այս նախագծի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում եւ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչը, նրա խոսքով, կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Կորյուն Նահապետյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է ՀՀ օրենսդրական դաշտում իրականացվող փոփոխությունները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Վալտեր Սթիվենսը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու Հայաստանի որոշումը՝ այն նշանակալի քայլ համարելով ժողովրդավարության զարգացման գործընթացում:

Նա նաեւ անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքին ու հեռանկարներին, Արեւելյան գործընկերության գալիք գագաթնաժողովի օրակարգին, Հարավային Կովկասի տարածաշրջանի ընդհանուր քաղաքական եւ անվտանգության խնդիրների ու մարտահրավերների հետ կապված հարցերին:



27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am